Էդուարդ Հակոբյանը մեկուսացել է աշխատակիցներից․ «Հրապարակ»
- Lilit

- 6 hours ago
- 1 min read

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Պետեկամուտների կոմիտեի մեր աղբյուրները հայտնում են, որ կառույցի ղեկավար Էդուարդ Հակոբյանի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ Հակոբյանը, ըստ փորձառու աշխատակիցների, չի տիրապետում իրավիճակին, աշխատանքային կոնտակտի մեջ չի մտնում ենթակաների, անգամ` տեղակալների հետ, կարելի է ասել՝ մեկուսացած է, ինչի հետեւանքն են նաեւ ՊԵԿ-ում վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները։
Հակոբյանը, հիշեցնենք, այդ պաշտոնին է նշանակվել 2024 թվականի նոյեմբերին, երբ sms հաղորդագրությամբ, առանց որեւէ հոդաբաշխ բացատրության, ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվեց Ռուստամ Բադասյանը։




















