top of page

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը. Իրանի ԱԳՆ

  • Jun 23, 2025
  • 1 min read

Իրանը մտադիր չէ հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետություններն իրավունք չունեն սահմանափակել Թեհրանին այդ հարցում: Տեղեկացնում են ՏԱՍՍգործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին:


«Մենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, դրա հիման վրա մենք իրականացնում ենք ուրանի  հարստացում խաղաղ նպատակներով՝ ի բարօրության մեր երկրի: Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ պետք է անենք, քանի դեռ մենք հետևում ենք պայմանագրի շրջանակներում մեր պարտավորություններին», - ասել է Թախտ Ռավանչին Գերմանիայի ARD հեռուստաալիքի եթերում:

1/3580
bottom of page