top of page

Ուշքի՛ եկեք. Հայր Ասողիկի անեծքից չեն մաքրվելու ո՛չ հայատյացության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո՛չ «մոլորյալ» իրագործողները, ո՛չ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով. Վիգեն Ս

  • Jul 9, 2025
  • 1 min read

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կոչ է անում ուշքի գալ, որոշում կայացնել խղճով, խելքով, հավատքով։

«Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ և մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված և թիրախային է։ Այդ անեծքից չեն մաքրվելու ո՛չ հայատյացության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո՛չ «մոլորյալ» իրագործողները, ո՛չ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով։

Ուշքի՛ եկեք և ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով։ Աստված մեզ բոլորին պահապան»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

1/3580
bottom of page