top of page

Թուրքիայում 79 մարդու կյանք խլած հրդեհից հետո Անթալիայում կապարակնքվել է 50 հյուրանոց

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 31
  • 1 min read
ree

Թուրքիայի Անթալիա քաղաքի իշխանությունները կապարակնքել են 50 հյուրանոց՝ Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունից հետո ամբողջ երկրում անցկացված ստուգումների շրջանակում։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

Օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում հայտնի Կալեիչի թաղամասի հյուրանոցները փակ են խախտումների, այդ թվում՝ շահագործման լիցենզիաների բացակայության պատճառով:

Մինչդեռ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը խոստացել է մինչև շաբաթվա վերջ փակել քաղաքի բոլոր հյուրանոցները, որոնք գործում են առանց լիցենզիայի։«Մենք կփակենք բոլոր հյուրանոցները, որոնք չունեն գործելու լիցենզիա զբոսաշրջության նախարարության կողմից»,- նահանգապետի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։Հիշեցնենք, որ Թուրքիայի Բոլու Կարտալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհ է դարձել 79 մարդ։ Շենքում ընդհանուր առմամբ եղել է 238 հյուր։ Հրդեհը տեղի է ունեցել հունվարի 21-ի գիշերը։

1/3014
bottom of page