top of page

«Թեհրանն այլևս պաշտպանված չէ, Իրանի մայրաքաղաքը խոցելի է հարվածների համար»․ Իսրայելի ՊԲ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 14
  • 1 min read

«Թեհրանն այլևս պաշտպանված չէ, Իրանի մայրաքաղաքը խոցելի է Իսրայելի հարվածների համար»․ Իսրայելի ՊԲ

«Թեհրանն այլևս պաշտպանված չէ, Իրանի մայրաքաղաքը խոցելի է Իսրայելի հարվածների համար», հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Ըստ հրեական պետության՝ ռազմաօդային ուժերը մի քանի հարձակումների ալիք են իրականացրել։ Ոչնչացվել է ավելի քան 150 թիրախ և 400 բաղադրիչ։ Գիշերը Թեհրանի վրայով գործել է 70 կործանիչ՝ հարվածելով ավելի քան 50 թիրախի, այդ թվում՝ հրթիռային կայանքների։

Իսրայելցի օդաչուները երկուսուկես ժամ անցկացրել են Թեհրանի երկնքում։ Գործողության սկզբից ի վեր քաղաքի վրայով ազատորեն գործել են տասնյակ ինքնաթիռներ։

Իսրայելի ՊԲ-ն ընդգծել է, որ սա մինչ օրս Իսրայելի կողմից Իրանի տարածքի վրա իրականացված ամենախորը հարձակումն է, և որ օդային գերակայությունը կկանխի ապագա սպառնալիքները։

1/2694
bottom of page