top of page

Ոստիկանները ԱԺ-ում տուգանել են Գառնիկ Դանիելյանին․ մանրամասներ

Mar 14, 2025
1 min read

Ազգային ժողովում քիչ առաջ տուգանել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին աշխատասենյակում ծխելու համար։ 


Ընդմիջման ժամանակ, նիստերի դահլիճում, երբ ընդդիմության և իշխող ուժի ներկայացուցիչներն նույնպես ներսում են եղել Դանիելյանը ծխել է:

 

Այդ ամենը տեսնել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ու արձագանքել․



«Ինչպե՞ս կարելի է այստեղ ծխել»,-ասել է նա։


Դրանից հետո ոստիկանները հայտնվել են ԱԺ-ում: Հատկանշական է, որ խոսքը «այքոս» ծխելու մասին է: 


Նշենք, որ տուգանքի չափը 50 հազար դրամ է:

1/3633
bottom of page