top of page

Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

Վրաստանում դադարեցվել է Հայաստան տանող ճանապարհով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ հղում  անելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությանը։

Մասնավորապես, ինտենսիվ ձյան և առատ տեղումների պատճառով Նինոծմինդայի միջազգային մայրուղու` մինչև Հայաստանի հետ սահման (90-112 կմ) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:

Ճանապարհները բաց են թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

bottom of page