top of page

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում

Nov 10, 2024
1 min read

Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում:

 

Կայանալու է ԱԳ նախարար Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

 «Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում: Մենք ամուր հիմքեր ենք ստեղծել և տեսնում ենք փոխգործակցության նոր հնարավորություններ, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման նպատակով։ Սպասում եմ Ստոկհոլմում քննարկումներին», - նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

1/3633
bottom of page