top of page

Ավտովթար Երևանում. 6 մարդ հոսպիտալացվել է

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 6, 2024
  • 1 min read

Երևանում օգոստոսի 5-ի ուշ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 6 քաղաքացի։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:50-ի սահմանում Մոնթե Մելքոնյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Mercedes G500» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։


6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

1/3131
bottom of page