top of page

Արեգնազ Մանուկյանը կասկածվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ

Jul 9
1 min read

Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):


Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։


Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան։


ՔԿ-ից հայտնել էին, որ նա ձերբակալվել է ու տեղափոխվել ՔԿ քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար։

1/3633
bottom of page