top of page

Մադուրոյին տեղափոխել են Բրուքլինի մեկուսարան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 4
  • 1 min read

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն ու կինը ԱՄՆ են տեղափոխել Կարակասում ամերիկյան ռազմական գործողությունից հետո։

Զույգին ձերբակալել են գիշերը նախագահական նստավայրի ննջարանում: Նրանց տեղափոխել են ռազմանավ, իսկ հետո ինքնաթիռով տեղափոխել Նյու Յորքի մերձակայքում գտնվող Ստյուարտ օդանավակայան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Բոնդին հայտնել էր, որ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ թմրամիջոցների և ահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման համար:

1/3118
bottom of page