top of page

2026 թվականի ընտրություններից հետո այն ուժերը, որոնք Հայաստանը թակարդի մեջ են պահել՝ կհեռացվեն․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 20
  • 1 min read
ree

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավի այն անդամները, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը և այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից և տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։ Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահություն է հայտնել, որ դա այդպես էլ լինելու է։ Նա ընդունել է, որ մարդիկ զզվում են «նախկինների» և «ներկաների» միջև բանավեճերից ու քննարկումներից, չհաշված այն, որ նման զրույցները դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից (հատկապես, որ Փաշինյանն ինքն է անընդհատ հրահրում այդ «բանավեճերը» «նախկին» գործիչների հետ՝ առաջ մղելով իր քաղաքական օրակարգը – խմբ.):

«Մենք՝ որպես կուսակցություն, քննարկում ենք այս տրամաբանությունից դուրս գալու հարցը», - վստահեցրել է Փաշինյանը։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է սահմանել քաղաքական կյանքի նորմալ կանոններ, որտեղ հայհոյանք չպետք է լինի, հատկապես քաղաքական քննարկումներում։ «Դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, ճիշտ կասեք։ Դրա համար էլ ես կիրակի օրերին գնում եմ եկեղեցի և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում», - հեգնանքով նշել է Նիկոլ Փաշինյանը։

1/3011
bottom of page