top of page

Հրդեհ՝ Թխկուտ գյուղում. կա զոհ

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 4, 2024
  • 1 min read
ree

ՀՀ Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ այսօր` ժամը 00:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հրդեհի մասին ահազանգ է ստացվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ): Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են Կ. Ե.-ի դին (ծնված 1986 թ.)»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:54-ին: Տունն ամբողջությամբ այրվել է:


1/3057
bottom of page