top of page

Սա պետականության փաթեթավորված հանձնում է. Ալիևը ստացավ այն, ինչ ցանկանում էր, իսկ Փաշինյանն ու Թրամփը ստացան գերդոզավորված պոպուլիզմի իրենց փայաբաժինը. Արշակ Կարապետյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 9
  • 1 min read

ree

Ալիևը ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր, իսկ Փաշինյանն ու Թրամփը ստացան գերդոզավորված պոպուլիզմի իրենց փայաբաժինը, այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։

«Ստորագրված դատարկ թուղթը փորձում եք հայ ժողովրդի վրա վաճառել որպես խաղաղության գործընթաց, սակայն, իրականում, սա պետականության փաթեթավորված հանձնում է։ Այսպիսին է ռեալ, ցավալի իրականությունը։

Ցավոք, իմ բոլոր կանխատեսումները այս աղետալի պրոցեսների վերաբերյալ իրականություն են դառնում։

Իսկ ինչ տեղի ունեցավ. Ալիևը ստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր, իսկ Փաշինյանն ու Թրամփը ստացան գերդոզավորված պոպուլիզմի իրենց փայաբաժինը»,- նշել է Կարապետյանը։

1/3012
bottom of page