top of page

Միջնորդության հիմնավորման մեջ նշել են՝ պետք է կալանավորվի, որովհետև ընդդիմադիր հայացքներ ունի․ Բագրատ Սրբազանի փաստաբանը մանրամասներ է հայտնում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 26
  • 1 min read
ree

Բագրատ Սրբազանին կալանավորելու միջնորդության հիմնավորման մեջ նշվել է՝ պետք է կալանավորվի, որովհետև ընդդիմադիր հայացքներ ունի և կարող է շարունակել ընդդիմադիր գործունեությունը։  Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է  Բագրատ Սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Թեև խտրական և անարդար իրավիճակում ենք գտնվում, քանի որ ՔԿ-ն և Civic-ը պարբերաբար քրեական վարույթից տարբեր նյութեր են հրապարակում, իսկ մեզ արգելված է որևէ բան ասել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով, այնուամենայնիվ, կալանավորման միջնորդության մեջ նշված էր մի ուշագրավ ձևակերպում, որ Սրբազանը պետք է կալանավորվի, որովհետև ունի ընդդիմադիր հայացքներ և կարող է շարունակել ընդդիմադիր գործունեությունը։ Սա նշանակում է, որ այսուհետ ցանկացած անձ, ով ունի ընդդիմադիր հայացքներ, կարող է ենթարկվել կալանավորման։ Այս եղանակով վախի մթնոլորտ են ստեղծում՝ ցույց տալով, թե ընդվզելու կամ դժգոհություն արտահայտելու դեպքում մարդը կհայտնվի քրեակատարողական հիմնարկում», - ընդգծել է  Սերգեյ Հարությունյանը։

1/3012
bottom of page