top of page

Ե՞րբ Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանի տարածքները․ Կարապետյանը՝ Փաշինյանին

  • 3 hours ago
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել սահմանազատման գործընթացի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող՝ Հայաստանի կողմից…

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել սահմանազատման գործընթացի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող՝ Հայաստանի կողմից իրենը համարվող տարածքների վերաբերյալ։


Կարապետյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հրապարակային հայտարարությունների միջև տարբերություններ է տեսնում։ Նա, մասնավորապես, անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ դրանք գնահատելով որպես Հայաստանի ներքին գործերին միջամտություն։


«Ե՞րբ են իրենք վերադարձնելու մեր հողերը՝ Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում։ Երկու տարի առաջ սկսվել է սահմանազատման գործընթացը, բայց առաջին փուլն ավարտվել է նրանով, որ, մի քանի բացառությամբ, հիմնականում մենք ենք տվել։ Ե՞րբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, որպեսզի իմանանք, որ գործընթացը միակողմանի չէ»,- հարցրել է Կարապետյանը։


Պատասխանելով հարցին՝ Փաշինյանը չի նշել կոնկրետ ժամկետներ և շեշտը դրել է Հայաստանի քաղաքական ու ռազմավարական խոսույթի ձևավորման վրա։


Վարչապետի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումները պետք է բխեն սեփական ռազմավարական շահերից և չձևավորվեն այլ երկրների ղեկավարների հայտարարություններին արձագանքելու տրամաբանությամբ։


«Մենք մեր ռազմավարական խոսույթը ձևավորում ենք մեր ռազմավարական շահերից ելնելով՝ անկախ նրանից, թե ուրիշներն ինչ են ասում»,- հայտարարել է Փաշինյանը։

1/3576
bottom of page