ԱՄՆ Ազգային հետախուզությունը հայտարարություն է արել
- Lilit

- Jun 26
- 1 min read

ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները, և դրանց հնարավոր վերականգնումը կարող է տարիներ տևել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը X-ում։
«Նոր հետախուզական տվյալները հաստատում են այն, ինչ նախագահը բազմիցս ասել է. Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացվել են։ Եթե իրանցիները վերակառուցեն դրանք, նրանք ստիպված կլինեն ամբողջությամբ վերակառուցել բոլոր երեք օբյեկտները՝ Նաթանզը, Ֆորդոն, Էսֆահանը, ինչը, հավանաբար, տարիներ կտևի», - գրել է Գաբարդը, որը համակարգում է ԱՄՆ բոլոր 18 հետախուզական գործակալությունները։
Նրա խոսքով՝. «Քարոզչական լրատվամիջոցները դիմել են իրենց սովորական մարտավարությանը՝ ընտրողաբար հրապարակելով անօրինականորեն արտահոսած գաղտնի հետախուզական գնահատականների հատվածներ՝ դիտավորյալ բաց թողնելով այն փաստը, որ գնահատականը կատարվել է «ցածր վստահությամբ»՝ փորձելով խաթարել նախագահ Թրամփի վճռական առաջնորդությունը»։




















