top of page

Եկեղեցին պետք է ավելացնի ջանքերն իր հոգևոր-ազգային գործունեության ուղղությամբ՝ ոչ մի պարագայում չմտնելով Փաշինյանի որոգայթների մեջ. «ՀայաՔվե»

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 19
  • 1 min read

Մեր Եկեղեցին պետք է ավելացնի ջանքերն իր հոգևոր-ազգային գործունեության ուղղությամբ՝ ոչ մի պարագայում չմտնելով Փաշինյանի որոգայթների մեջ. ասում են «ՀայաՔվե» նախաձեռնությունից։

«Օրեր առաջ հազարավոր քաղաքացիներ օդանավակայան էին գնացել` ի պաշտպանություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի, բայց նաև` հաջակցություն Հայաստանի պետականության, Սահմանադրության և ժողովրդավարության։

Վեհափառին աջակցելու նախաձեռնությունը հենց այս արժեքների գիտակցմամբ է` Եկեղեցի ու Վեհափառ, Հայաստանի պետականություն և Սահմանադրություն։

Նիկոլ Փաշինյանի ոտնձգությունները սահմանադրական կարգի, պետականության հիմքերի խախտումներ են, բայց նաև` կրոնական ազատության դեմ ուղղված լուրջ ոտնձգություն և բռնապետության ամրապնդման փորձ։

Պաշտպանելով Հայոց եկեղեցին` պաշտպանում ենք Հայոց պետականությունը, Սահմանադրությունը և կրոնական ազատությունների սկզբունքը»,-նշված է հայտարարության մեջ:

1/2690
bottom of page