top of page

Կաթնաղբյուրի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

  • Writer: Lilit
    Lilit
  • May 19
  • 1 min read

Այսօր` մայիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեղել Արագածոտնի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկից կրակ և ծուխ է նկատվում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր են ժամանել Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Քաղաքացիներն ու հրշեջները մարել են տանն առաջացած կրակը, որտեղ այնուհետև ծխապատ հատվածում հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

1/2679
bottom of page