top of page

«ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է». Վահե Գրիգորյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 24, 2024
  • 1 min read
ree

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ նախնական տեղեկությունների`


ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է` օգնականները, գործավարները ու քարտուղարներն իրավացիորեն հրաժարվում են աշխատել այն չնչին աշխատավարձով, որը իրենց համար է սահմանված` ամենօրյա տքնաջան աշխատանքի դիմաց:


Դեռ երկու տարի առաջ եմ բարձրաձայնել, որ դատական համակարգում դատավորների կազմի աշխատակիցների աշխատավարձն անչափ ցածր է, բայց դե ՀՀ-ում միայն պարեկների ու ուժային կառույցների աշխատավարձներն են բարձրանում` ռեպրեսիաները անխոչընդոտ իրականացնելու համար, իսկ մարդկանց ճակատագրերի հետ առնչվող դատական համակարգի աշխատակիցները ստիպված են մի կերպ գոյատևել, որովհետև, ինչպես միշտ, իշխանությանը անկախ դատական համակարգ պետք չէ»:

1/3053
bottom of page