Պետությունն ամեն կերպ փորձում է աջակցել, որպեսզի առկա իրավիճակից հնարավորինս քիչ վնասներով մեր տնտեսվարողները դուրս գան. խոսնակ
- 3 hours ago
- 1 min read

Լրագրող Սյուզի Բադոյանն այսօր Մասիսի գյուղերից տեսանյութ էր հրապարակել, որտեղ գյուղատնտեսը ներկայացնում է, թե ինչ անելանելի վիճակում են հայտնվել ՌԴ-ի սահմանափակումների ֆոնեն։
14 տոկոսով վարկ է վերցրել և հիմա բերքը չի կարողանում արտահանել, բերքը փչանում է ջերմոցներում։
Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարությունը այդ ուղղությամբ տարբեր քայլեր է ձեռնարկում. «Նոր ծրագրեր են ավելացել, որոնք ուղղված են տնտեսվարողների վնասների մեղմանը։ Դրանք տարբեր են՝ ուղղված ջերմոցատերերի վարկերի երկարաձգմանը, ունենք մի նախագիծ, որն այսօր նախարարը կզեկուցի։ Այսինքն՝ պետությունն ամեն կերպ փորձում է աջակցել, որպեսզի առկա իրավիճակից հնարավորինս քիչ վնասներով մեր տնտեսվարողները դուրս գան»։




















