Մենք հավելյալ խստացված հավաքագրման արդյունքում 13-14 նոր ավտոբուսի գումար հավաքագրեցինք. Ավինյան
- May 5
- 1 min read

Մենք այս հավելյալ հավաքագրման արդյունքում 13-14 նոր ավտոբուսի գումար հավաքագրեցինք: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս գործընթացը՝ հավաքագրման հետ կապված խստացումները, որքան էլ որ խնդիրներ առաջացնում էր, կարևորագույն գործընթաց է Երևան քաղաքում արժանապատիվ տրանսպորտ ունենալու տեսանկյունից: Հանրային տրանսպորտի համար մենք ֆինանսական միջոցներ չենք խնայում, բայց և պետք է հասկանանք, որ հանրային տրանսպորտը քաղաքի համար ամենածախսատար ոլորտն է, Երևանի քաղաքապետարանը ամենամեծ ներդրումները իրականացնում է հենց հանրային տրանսպորտի ոլորտում: Տրանսպորտը մեր բոլորինն է, և մենք հասկանում ենք, որ այդ գումարները ուղղվում են նոր ավտոբուսների գնմանը ու տարեցտարի մեր հանրային տրանսպորտը ավելի լավը դարձնելուն:
Շատ կարևոր է, որ մենք վճարումները իրականացնենք պատշաճ կերպով: Ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ավտոբուսների ու տրոլեյբուսների բոլոր վարորդներին, ովքեր իրենց բավականին ծանր գրաֆիկով աշխատանքին համադրում են նաև վերահսկողական ֆունկցիա իրականացնելը, որը, իհարկե, իրենք պարտավոր են իրականացնել պայմանագրային առումով: Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներին, ովքեր աջակցում են վարորդներին այս գործընթացում, դա նույնպես շատ կարևոր է»,- նշել է Ավինյանը:




















