«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է ՉԼ-ի լիգայի փուլի վիճակահանության արդյունքները
- Lilit
- 8 hours ago
- 1 min read

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Չեմպիոնների լիգայում կատալոնական ակումբի առաջիկա խաղերի մասին։
«Մենք գոհ ենք մեր մրցակիցներից։ Անցյալ մրցաշրջանում մենք հիանալի կիսաեզրափակիչ ունեցանք և արժանի էինք ավելիին։ Այս մրցաշրջանում մենք քրտնաջան կաշխատենք և կփորձենք ավելի առաջ գնալ», – գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում AS-ը։
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում «կապտանռնագույնները» կհանդիպեն ՊՍԺ-ին, «Չելսիին», Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», «Բրյուգեին», «Օլիմպիակոսին», «Սլավիա Պրահային», «Կոպենհագենին» և «Նյուքասլին»։
Առաջին տուրում «Բարսելոնան» կխաղա «Նյուքասլի» հետ։ Հանդիպումը կկայանա Անգլիայում՝ սեպտեմբերի 18-ին։