top of page

Եվրոպայի լիգա․ ՄՅՈւ-ն, «Ռոմա»-ն, «Տոտենհեմ»-ը հաղթանակներ տոնեցին․ հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

  • Jan 31, 2025
  • 1 min read

Կայացան Եվրոպա լիգայի ընդհանուր՝ լիգայի փուլի վերջին տուրի հանդիպումները։ Բոլոր հանդիպումները մեկնարկել են միաժամանակ՝ ուղիղ կեսգիշերին։

«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում հաղթեց «Ստյաուային» 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Դիեգու Դալոն ու Կոբի Մայնուն։

«Տոտենհեմը» սեփական հարկի տակ հաղթեց «Էլֆսբորգին» 3-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Սքարլեթը, Աջային և Մուրը։

«Ռոման» 2-0 հաշվով հաղթեց «Այնտրախտին», «Ռեալ Սոսյեդադը» նույն հաշվով հաղթեց ՊԱՕԿ-ին, Բիլբաոյի «Աթլետիկը»՝ 3-1 հաշվով «Վիկտորիային»։ «Լացիոն» 0-1 հաշվով զիջեց «Բրագային», իսկ «Հոֆենհայմը» 4-3 հաշվով հաղթեց «Անդերլեխտին»։

Հիշեցնենք, որ առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։

Այսպիսով, միանգամից 1/8-րդ եզրափակիչ են դուրս եկել հետևյալ ակումբները․

1․ Լացիո2․ Աթլետիկ3․ ՄՅՈՒ4․ Տոտենհեմ5․ Այնտրախտ6․ Լիոն7․ Օլիմպիակոս8․ Ռեյնջերս

Մյուս 8 ուղեգրերի համար լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն հետևյալ թիմերը

Առաջին զամբյուղ

9․ Բոդո Գլիմտ10․ Անդերլեխտ

11․ Ստյաուա12․ Այաքս

13․ Ռեալ Սոսյեդադ14․ Գալաթասարայ

15․ Ռոմա16․ Վիկտորիա

Երկրորդ զամբյուղ

17․ Ֆերենցվարոշ18․ Պորտու

19․ Ալկմար20․ Միդտյուլանդ

21․ Յունիոն Սենտ Ժիլ22․ ՊԱՕԿ

23․ Տվենտե24․ Ֆեներբահչե

Եվրոպա լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 31-ին Նիոնում։ Փլեյ-օֆֆի վիճակահանության ժամանակ լիգայի փուլում 9-ից 16-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կհանդիպեն 17-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ: Երկրորդ զամբյուղում գտնվող թիմերը փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները կանցկացնեն տանը:

Զույգերը նաև մասամբ կորոշվեն ընդհանուր փուլում թիմերի վերջնական դիրքով: Օրինակ՝ 9-10-րդ տեղերը գրաված թիմերը կհանդիպեն 23-24-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ, 11-12-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կհանդիպեն 21-22-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ և այլն։ Լրացուցիչ փլեյ-օֆֆի հաղթողները դուրս կգան 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպեն արդեն լիգայի փուլի լավագույն ութ ակումբների հետ:

1/3419
bottom of page