top of page

Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը

Dec 25, 2024
1 min read


Իրանում չեղակվել է  WhatsApp մեսենջերի և Google Play հավելվածների առցանց խանութի օգտագործման արգելքը: Որոշումը կայացվել է երկրի Կիբերտարածության բարձրագույն խորհրդի նիստում: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:Քննարկումներից հետո խորհրդի անդամները, ընդգծելով կիբերտարածության իրավական կարգավորման կարևորությունը, միաձայն կողմեն քվեարկել WhatsApp և Google Play մուտքի սահմանափակումների վերացմանը։

ՌԲԿ-ն հավելում է, որ երկու ծառայություններն էլ արգելափակվել էին 2022-ի սեպտեմբերին Իրանում հակակառավարական ցույցերի ֆոնին: Ներկայում երկրում արգելափակված են Instagram-ը, Facebook-ը, X-ը  և YouTubе-ը:


 
 
1/3633
bottom of page