Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռի՝ «Էրեբունիում» վայրէջք կատարելու դեպքի մասով հետաքննություն է սկսվել
- Lilit
- Dec 17, 2024
- 1 min read

Շաբաթ օրը Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում` «Զվարթնոցի» փոխարեն:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը:
«Էրեբունի իջնելուց կարժ ժամանակ հետո ինքնաթիռը գնացել է «Զվարթնոց»: Երեկ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է հետաքննություն ացնցկացնի, մինչև հետաքննությունը չավարտվի, պատճառների և այլ մանրամասների մասին ոչինչ չենք կարող հայտնել: Հենց ավարտվի, պաշտոնապես արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց նա: