top of page

Աբխազիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 15, 2024
  • 1 min read

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մարդիկ բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։ Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները: Ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը: Նրանք ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք իրենց հերթին ծխային ռումբեր են օգտագործել։ Խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել. բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ութ մարդ:

1/2539
bottom of page