Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ. Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
- 1 hour ago
- 1 min read

Մարտի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։
Այսօր Իրանի կողմից ահաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը ենթարկվել է Իրանի պետության կողմից անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Հրետակոծության թիրախները քաղաքացիական օբյեկտներն էին։
Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դպրոցը և այլ տարածքներ ենթարկվել են Իրանի կողմից գնդակոծության: Ադրբեջանական պետությունը խստորեն դատապարտում է այս նողկալի ահաբեկչական գործողությունը, և այն կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն։
Իրանի պաշտոնյաները պետք է բացատրություն տան ադրբեջանական կողմին, պետք է ներողություն խնդրեն, և այս ահաբեկչական գործողությունը կատարողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն».,-ասել է Ալիևը:




















