top of page

Ռեժիմը հասկացել է՝ քաղաքացիները չեն ցանկանում հաշտվել իրենց ապօրինությունների հետ. Փոստանջյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 18
  • 1 min read

ree

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության  օրը «Ֆեյսբուքում» գրառումներ կատարած քաղաքացիների՝ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու հանգամանքը Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը համարում է իշխանությունների կողմից հասարակությանը վախեցնելու, լռեցնելու փորձ:

«Իշխանությունները ամենից շատ վախենում են քաղաքացիների արտահայտվելուց, նրանց խոսքից և վախի մթնոլորտ տարածելու համար միջոցներ են ձեռնարկում: Ռեժիմը հասկացել է, որ քաղաքացիները չեն ցանկանում հաշտվել իրենց ապօրինությունների հետ և այդ քաղաքացիների հետ են ուզում աշխատանք տանել, որ լռեն: Թե ինչ վարույթներ կնախաձեռնեն, ինչ ապօրինի գործընթացներ կանեն, չեմ կարող ասել, բայց դրանք հաստատ հեռանկար չեն ունենա: Իրենց ռեսուրսներն էլ չեն բավարարում. քրեակատարողական հիմնարկները  լեփ- լեցուն են մարդկանցով, տեղ ու դադար չկա, քննիչները օր ու արև չունեն, ումո՞վ պետք է ապահովեն այդ վարույթները: Դատարանները խայտառակ ծանրաբեռնված վիճակում են, դատախազները չգիտեն՝ որ գործով, ուր վազեն»,- ասաց Փոստանջյանը:  

 Հիշեցնենք, որ իրավապահները ուսումնասիրել են Ղուկասյանի ձերբակալման մասին լուրերի ներքո քաղաքացիների թողած բոլոր մեկնաբանությունները և որոշ գրառումներ դիտարկել որպես «սպառնալիքի կոչ»։ Քննարկվում է այդ դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:

bottom of page