top of page

Ադրբեջանի բանակը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

  • Aug 5, 2025
  • 1 min read

Ադրբեջանական բանակը մասնակցում է ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժություններին: Այս մասին հաղորդում է Minval Politika-ն:


Զորավարժություններն անցկացվում են Վրաստանում և Թուրքիայում։ Դրանց մասնակցում են զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից։


«Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականներն որպես դիտորդներ մասնակցում են զորավարժություններին», - նշվում է հոդվածում։


Հավելենք՝ անցկացվող զորավարժություններն ուղղված են «մասնակից երկրների պաշտպանական ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, փոխգործակցության և օպերատիվ կարողությունների ամրապնդմանը»։

1/3419
bottom of page