top of page

Ներխուժել են ՀՅԴ–ականների տներ. այս պահին խուզարկում են Գեղամ Մանուկյանի և Վահագն Մատինյանի տները. ՀՅԴ

Jul 10, 2025
1 min read

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը։

«Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը»,–ասված է հայտարարությունում։

1/3633
bottom of page