top of page

Temu-ում արդեն Իդրամ կա

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 17
  • 1 min read

ree

Առցանց գնումների սիրահարների համար Իդրամը նորից մեծ անակնկալ ունի։ Վերջերս լայն տարածում գտած գնումների առցանց հարթակում՝ Temu-ում արդեն Իդրամ կա։ Այսպես, օրեր առաջ Իդրամի և Թեմուի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել, որն Իդրամի օգտատերերին հնարավորություն կտա իրականացնել անվտանգ վճարումներ առցանց գնումների ամենամեծ հարթակներից մեկում՝ Temu-ում կատարված գնումների համար։

Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի մենեջեր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Temu-ում Իդրամով վճարումներն արդեն հասանելի են բոլոր օգտատերերի համար։ Վճարելու գործընթացն էլ, ինչպես միշտ, շատ պարզ է, ինչպես ամեն բան Իդրամի հետ։ Մասնավորապես՝ Temu-ում Իդրամով վճարելու համար անհրաժեշտ է ապրանքներն ավելացնել զամբյուղում, անցել վճարման էջ, վճարման եղանակներից ընտրել Իդրամը և վերջ․ մի քանի հպում և վճարումը կատարված է։

Ի դեպ, վճարել հնարավոր է նաև Rocket Line-ով՝ պատվիրել ցանկալի ապրանքը նույն պահին, իսկ վճարումը հետաձգել մինչև 60 ամսով։

Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ նպատակ ունեն ներկայացված լինել հնարավորինս շատ առևտրային կետերում, և Իդրամի օգտատերերի թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական գործարքները դարձնել առավել հարմարավետ ու անվտանգ։ Ի դեպ՝ այժմ Իդրամ QR-ով վճարել հնարավոր է 24․000 վաճառակետերում՝ կատարելով անհպում, անկանխիկ ու անվտանգ գործարքներ, ինչպես նաև 1000-ից ավելի առցանց խանութների կայքերում։

 Կատարելով Ձեր բոլոր գործարքները Իդրամով՝ Դուք միաժամանակ կդառնաք «Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպանը։ Հիշեցնենք, որ Idram&IDBank հավելվածով, banking.idram.am և IDBanking.am առցանց հարթակով, ինչպես նաև ընկերությունների տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ն իրենց միջոցներից մեկ դրամ են ուղղում բարի գործերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

1/3012
bottom of page