top of page

Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. Արաղչի

  • Jun 15, 2025
  • 1 min read

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կկանխի միջուկային զենքի ձեռքբերումը, բայց չի ընդունի համաձայնագիր, որը կսահմանափակի իսլամական հանրապետության խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու օրինական իրավունքները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին  օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը։«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը ենթադրում է Իրանին միջուկային զենքի ձեռքբերման կանխարգելում։ Սակայն, եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին իր օրինական միջուկային իրավունքներից (խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու), ապա մենք պատրաստ չենք նման համաձայնագրի», - նշել է նախարարը։

1/3419
bottom of page