top of page

Կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. Նիկոլ Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից կրկին սկսել է արշավը եկեղեցու դեմ։

«Խորհրդային Միության ժամանակ մի անեկդոտ կար։ Կարմիր հրապարակում թռուցիկներ են գտնում, որոնց վրա գրված է․ «Քաղբյուրոյին գնդակահարել, Կրեմլի պատերը ներկել կանաչ»։ Հայկական ռադիոն արձագանքում է․ «Իսկ ինչու՞ կանաչ»։

Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29–ի իմ մի գրառման արձագանքը հետեւյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։

Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները «սրբազանների» մասին հետագա գրառումներում նկատի կունենամ»,- Facebook-ում գրել է նա։

1/2580
bottom of page