top of page

Խոշոր ավտովթար Երևանում․ ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

  • May 23, 2025
  • 1 min read

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում  բախվել են «Kia», «BMW» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  և «Արաբկիր» բժշկական կենտրոններ:  Վթարից տուժածներն ընտանիքի անդամներ են: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

1/3508
bottom of page