top of page

Նոր մանրամասներ` Շենգավիթի թաղապետարանի աշխատակցի վերաբերյալ

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 23
  • 1 min read

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ապրիլի 19-ին ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է։


«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է»,- հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։


Նշենք, որ Շենգավիթի թաղապետարանից ձերբակալված մյուս աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը։


Հիշեցնենք՝ ապրիլի 19֊ին ԱԱԾ֊ն Հակակոռուպցիոն կոմիտեի հետ քննչական գործողություններ էր իրականացրել Շենգավիթի թաղապետարանում և երկու աշխատակցի ձերբակալել։

1/3011
bottom of page