Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել
- Lilit

- Mar 6
- 1 min read

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:




















