top of page

Երևանում բախվել են «Hyundai» ու «Kia», վիրավnրներ կան․ Shamshyan

  • Mar 5, 2025
  • 1 min read

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Արսենյանի վարած «Kia Sportage» մակնիշի և Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Քոչարյանի վարած «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենաները: 


Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: 


 


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: 


  


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

1/3325
bottom of page