top of page

Պատերազմ բերած քաղաքական ուժը չի կարող խաղաղություն բերել. Լիլիթ Գալստյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 7
  • 1 min read

ree

«Շարունակում ենք գնալ կորուստների ճանապարհով: Այն, ինչ կատարվում է Հայաստանում` հայոց պետականության կազմաքանդում է»,- «Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա համոզված է՝ եթե շարունակենք այսպես ապրել, պետականություն կկորցնենք.

«Միգուցե որպես անհատներ ապրենք, բայց պատրա՞ստ ենք ապրել մի տարածքում, որը պետականություն չունենա: Մեր ընտրությունը հայ մնալ-չմնալու, ազգային պետություն ունենալ- չունենալու,  ինքնություն ունենալ-չունենալու միջև է: Որովհետև պատերազմ բերած քաղաքական ուժը չի կարող խաղաղություն բերել: Ցեղասպանությունը մերժող քաղաքական ուժը, մեր  արժանապատվությունը ոտնատակ անող քաղաքական ուժը չի կարող արժանապատիվ բանակցող լինել»:

Լիլիթ Գալստյանը պատահական չի համարում, որ հենց այս փուլում է  Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորվում.

«Թիրախավորելով եկեղեցուն՝ Փաշինյանը «կերտում է»  «4-րդ հանրապետություն», որն իր պարտությունների, վախերի, սնանկ  արժեհամակարգի պրոյեկցիան է»:

bottom of page