top of page

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց

Jul 29, 2025
1 min read

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն հայտարարեց Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Մասիս Մելքոնյանին։

Վարույթը հարուցել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: ԲԴԽ-ում Հանձնաժողովը ներկայացնում էին դատավորներ Արման Հովհաննիսյանն ու Հովիկ Շահնազարյանը:

Վարույթ հարուցելու պատճառն այն էր, որ դատավորն իր վարույթում քննվող գործերից մեկով ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել իրավունքները։

1/3631
bottom of page