top of page

Դավիթ Անանյանի և Արման Թաթոյանի հետ որևէ քննարկում չկա. Մարությանը հերքում է

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 14
  • 1 min read

ree

Այսօր գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում են կուսակցություն ստեղծել։

Գրել էինք, որ ակտիվ քննարկումների մեջ են: Դավիթ Անանյանը հաստատել էր , որ Հայկ Մարությանի հետ քննարկումներ չկան։

Չնայած դրան, մեր աղբյուրը պնդում էր, որ Մարությանը ևս քննարկումների մեջ է։ Հենց իրենից՝ Մարությանից չհաջողվեց ճշտել, թե արդյո՞ք մեր ունեցած տեղեկությունները ճիշտ են․ անհասանելի էր։ Ուստի մենք հրապարակեցինք նյութն այնպես, ինչպես մեր աղբյուրն էր հայտնում։

Նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչը և հերքեց Արման Թաթոյանի և Դավիթ Անանյանի հետ նոր կուսակցություն ձևավորելու կամ կուսակցությունների դաշինք կազմելու մասին տեղեկությունները։ 

«Նյութում նշված անձանց և ուժերի հետ ընտրություններից առաջ կոալիցիաներ կազմելու կամ համագործակցության որևէ այլ ձևաչափի մասին տեղեկությունները կեղծ են։ 

Հայկ Մարութանի գլխավորությամբ ստեղծված «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը ուշադիր հետևում է երկրում ընթացող իրադարձություններին և իր հետագա քայլերի, մասնավորապես, ընտրություններին մասնակցության մասին կհայտնենք ճիշտ ժամանակին», - ասաց կուսակցության ներկայացուցիչը։

1/3012
bottom of page