top of page

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը

  • Apr 27, 2025
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և ժողովրդին հայտնի Հերացու դիահերձարանի հաշվեկշռում հաշվառված՝ դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան։



Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության ավտոմեքենայով դի տեղափոխելիս են եղել։

1/3508
bottom of page