Search
Հրազդան-Աղավնաձոր ճանապարհին մեքենան գլորվելով հայտնվել է գետի ափին. կա տուժած
- Lilit
- Apr 20
- 1 min read
Ապրիլի 20-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, կա տուժած:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 7 մ) հայտնվել գետի ափին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։