top of page

Յուլիան Նագելսմանը երկարաձգել է պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 24
  • 1 min read

Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2028 թվականը։

37-ամյա մասնագետը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 2023 թվականի սեպտեմբերին։ Յուլիանի նախկին պայմանագիրը թիմի հետ գործում էր մինչև 2026 թվականի ամառը։ Նագելսմանի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ անցկացրել է Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը, որտեղ Գերմանիան դուրս է եկել քառորդ եզրափակի և զիջել մրցաշարի ապագա հաղթողին՝ Իսպանիայի հավաքականին։

Յուլիան Նագելսմանը նախկինում աշխատել է Մյունխենի «Բավարիայում», «Ռեդ Բուլ Լայպցիգում» և «Հոֆենհայմում»: 2021/2022 մրցաշրջանում նա գլխավորել է «Բավարիան»՝ թիմի հետ հասնելով Բունդեսլիգայում հաղթանակի։


1/2505
bottom of page