Ալիևի օգնականը ՀՀ-ին «առաջարկում» է Սահմանադրության հարցում հետևել Իռլանդիայի օրինակին
Mar 13, 2025
1 min read

Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:Որպես օրինակ նա բերել է Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի օրինակը:«Նման բան գործնականում արդեն եղել է, Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված փոփոխություններ են կատարվել Իռլանդիայի Հանրապետության Սահմանադրության մեջ: Իռլանդիան պարտավորվել է փոփոխել իր սահմանադրությունը և ճանաչել Մեծ Բրիտանիայի լիակատար ինքնիշխանությունը Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ», - ասել է Հաջիևը:




















