Search
Մոսկվայում անցկացվող խոշորագույն մրցաշարին Հայաստանից մասնակցում են 7 շախմատիստներ
- Lilit
- Mar 1
- 1 min read

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը:
«Aeroflot Open»-ը անցկացվում է 2002 թվականից։ 2004 թվականին այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի խոշորագույն շախմատի մրցաշար։
Այս տարի մասնակցության իրավունք ունեն մարտի մեկի դրությամբ 2300-ից բարձր ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստները:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատ ֆեդերացիայից, Հայաստանից մրցաշարին մասնակցում են 7 շախմատիստներ՝
ՄԳ Հայկ Մարտիրոսյան
ՄԳ Արամ Հակոբյան
ՄԳ Մանուէլ Պետրոսյան
ՄԳ Մամիկոն Ղարիբյան
ՖՎ Վահե Սուքիասյան
ՄՎ Արսեն Դավթյան
ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյան։