Search
ՈւԵՖԱ-ն հրապարակել է ընթացիկ մրցաշրջանում եվրոպական ակումբների թարմացված վարկանշային աղյուսակը․ «Լիվերպուլ»-ն առաջին տեղում է
- Lilit
- Feb 15
- 1 min read

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է ընթացիկ մրցաշրջանում եվրոպական ակումբների թարմացված վարկանշային աղյուսակը։
«Լիվերպուլը» առաջին տեղում է՝ գլխավորելով Անգլիայի Պրեմիեր լիգան, ինչպես նաև հաղթելով Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայ փուլը։ Երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնան» է։ «Կապտանռնագույնները» երրորդն են Լա Լիգայում և երկրորդը՝ Չեմպիոնների լիգայում: Երրորդ տեղում է Լոնդոնի «Արսենալը»:
Լավագույն 10-ում ընդգրկվել են նաև Միլանի «Ինտերը», Մադրիդի «Ատլետիկոն», Լևերկուզենի «Բայերը», «Լիլը», «Ասթոն Վիլան», «Ատալանտան» և «Լացիոն»:
Հարկ է նշել, որ Մադրիդի «Ռեալը» միայն 13-րդ տեղում է, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 14-րդ, իսկ բավարիան «Բավարիան»՝ 15-րդ։