top of page

«Մամբա» ակումբում Բելգիայի քաղաքացու մասնակցությամբ ծեծկռտnւք է տեղի ունեցել

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 5
  • 1 min read

ree

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նախորդ օրը քաղաքացին ավտոմեքենայով մտել է Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի տարածք՝ այնտեղ  ծեծի  ենթարկելով քաղաքացու։Պարզվել է, որ փետրվարի 2-ին ժամը 04։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտա 18 հասցեում գործող «Մամբա» ակումբի հաճախորդ, Բելգիայի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ալիկ Հ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է նշված ակումբի երգիչ, Երևանի բնակիչ 34-ամյա Էլվիս Օյեսոլայի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ինչից հետո Ալիկ Հ․-ն դուրս է եկել ակումբից և իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ակումբի ապակյա դռանը, կոտրել է այն և դիմել փախուստի:

Փետրվարի 3-ին ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները Մյասնիկյան պողոտայից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Էլվիս  Օ․-ն, ձեռնարկվում են միջոցառումներ Ալիկ Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

1/3014
bottom of page