Հարցվողների մոտ 60 տոկոսը Հայաստանի ընտրած ուղին սխալ են համարում. հարցում
- Lilit
- Jan 29
- 1 min read

2025թ. հունվարի 20-22-ին հարցվածների 9,5 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը ճիշտուղղությամբ է գնում, 14,7-ը՝ ավելի շուտ ճիշտուղղությամբ, 19,7-ը՝ ավելի շուտ ոչ ճիշտ, 38,8%-ը՝սխալ ուղղությամբ։ Այս մասին հունվարի 29-ինլրագրողների հետ հանդիպմանն ասել է «MPG» ընկերության տնօրեն, սոցիոլոգ ԱրամՆավասարդյանը։
Նրա խոսքով՝ հարցվածների եւս 17,2 տոկոսըդժվարացել է պատասխանել։
Նա ավելացրել է, որ հարցվածների 39,5 տոկոսը նշել է անվտանգությունը որպես Հայաստանի հիմնական խնդիր, 21-ը՝ սահմանների սահմանազատումը, 15,6-ը՝ պատերազմի սպառնալիքը, 14-ը՝ տնտեսական դժվարությունները։