top of page

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Քերըլ Միլլերի հետ քննարկել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Dec 5, 2024
1 min read

Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քերըլ Միլլերին (հանրապետական, Ուեսթ Վիրջինիա)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Հարավ-կովկասյան տարածաշրջանում առևտրային և տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները։

1/3633
bottom of page